Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թութանհամոնի քույրը գտնվեց

Թութանհամոնի քույրը գտնվեց
09.12.2013 | 15:29

Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա: Իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի կեսերին Մալավիի թանգարանից գողացվել է ավելի քան 1000 նմուշ: Հետախույզները թանկարժեք նմուշը հայտնաբերել են Կահիրեի Հան էլ Հալիլի թաղամասում գտնվող սրճարանի տիրոջ մոտ: Եգիպտոսի թանգարանների վարչության ղեկավար Ահմեդ Շարաֆը հայտնել է, որ 32 սմ-ոց արձանը որոշակի վերանորոգման կարիք ունի, սակայն ընդհանուր առմամբ չի տուժել:

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ